Հունաստանը հայտնել է Ուկրաինայի պատճառով «մեծ կորուստների» մասին
Աշխարհ
Ուկրաինային աջակցությունը հանգեցրել է Հունաստանի համար լուրջ վնասների. մասնավորապես, երկիրը զրկվել է 1,5 միլիոն ռուս զբոսաշրջիկից և կորցրել է իր ապրանքները ՌԴ արտահանելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Եվրախորհրդարանում, փոխանցում է Lenta-ն։
«Հունաստանն ի սկզբանե եղել է Ուկրաինայի կողքին։ Ինչը մեծ տնտեսական վնասներ է պատճառել Հունաստանին։ Իհարկե, մենք, որպես կարգապահ երկիր, պատժամիջոցներ ենք կիրառել, որոնք Եվրոպան սահմանել Է Ռուսաստանի դեմ», - ասել է խորհրդարանի նախագահը։
Վերջինս ընդգծել է, որ հարևան Թուրքիան չի հետևել Հունաստանի և Եվրոպայի օրինակին՝ չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)