Արեգակի վրա M դասի երեք ուժեղ բռնկում է տեղի ունեցել
Գիտություն և Մշակույթ
Նոյեմբերի 29-ի գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել երեք ուժեղ M դասի արեգակնային բռնկում։ Այս մասին հաղորդում է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI RAS) և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի (ISTP) SB RAS-ի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
Երեք բռնկումներից ամենաուժեղը առաջինն էր, որը տեղի է ունեցել Երևանի ժամանակով՝ 02:24-ին և դասակարգվել է` որպես M5.9։
Անցյալ շաբաթ գիտնականները հայտնել են, որ Արեգակի տեսանելի մակերեսին ի հայտ են գալիս երկու նոր ակտիվ կենտրոններ, որոնք ներկայումս ցուցաբերում են չափավոր ակտիվություն և էականորեն չեն ազդում Երկրի մոտ տիեզերական եղանակի վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան