Եվրոպայում ուկրաինացուն ողջ-ողջ այրել են իր ավտոմեքենայում․ KZ
Համաշխարհային Մամուլ
Վիեննայում սպանված են գտել Ուկրաինայի 21-ամյա բնակչի։ Երիտասարդին ծեծել և հրկիզել են նրա Mercedes ավտոմեքենան, որից նա չի կարողացել դուրս գալ։ Այս մասին հաղորդում է ավստրիական Kronen Zeitung պարբերականը։
Նախնական տվյալներով՝ մի խումբ տղամարդիկ ծեծի են ենթարկել մի տղայի՝ Վիեննայի էլիտար հյուրանոցին պատկանող ստորգետնյա ավտոտնակում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Տուժածին նստեցրել են իր սեփական Mercedes-ի հետևի նստատեղին, որից հետո հանցագործներից մեկը նստել է ղեկին և վարել մեքենան մինչև Վիեննայի մեկ այլ թաղամաս:
Նշվում է, որ ամայի վայրում նրանք հրկիզել են ավտոմեքենան, որի ներսում դեռ կենդանի տղա է եղել։ Ուկրաինացին զոհվել է։ Մահացածի ընտանիքը գտնվում էր Ուկրաինայում և այժմ մեկնել է Ավստրիա՝ նրա մարմինը վերցնելու: Քննիչներն այժմ զբաղվում են ենթադրյալ մարդասպանների որոնմամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան