Ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների է մեկնել ԱՄՆ
Աշխարհ
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովից և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցայից կազմված ուկրաինական պատվիրակության թիմը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ քննարկելու նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հստակեցվում է, որ պատվիրակության անդամները կհանդիպեն ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ:
Ինչպես ընդգծում է հրատարակությունը, ուկրաինական պատվիրակության այս այցը տեղի կունենա այն պահին, երբ Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին բախվում է աճող ներքին ճնշմանը՝ կապված բորբոքված կոռուպցիոն սկանդալի հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան