Երբ են նախատեսում հանդիպել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները. FT
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները պլանավորում են հանդիպել Մայամիում` այս շաբաթվա վերջին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա՝ չնայած Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականին, որը պետք է գլխավորեր ուկրաինական պատվիրակությունը։
Հրապարակման աղբյուրը պարզաբանել է, որ ուկրաինական կողմը կներկայացնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
«Ըստ հարցի հետ ծանոթ անձի՝ Անդրեյ Երմակը պլանավորում էր այս շաբաթվա վերջին թռչել Մայամի՝ Թրամփի թիմի հետ բանակցություններ վարելու խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հաջորդ քայլերի շուրջ։ Այդ հանդիպումը չեղարկվել է», - կիսվել է հոդվածի հեղինակը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան