ԱՄՆ-ն դադարեցրել է ապաստան հայցողների վերաբերյալ որոշումների ընդունումը․ CBS News
Համաշխարհային Մամուլ
Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են բոլոր ապաստան հայցողների վերաբերյալ որոշումների ընդունումը։ Պատճառը Սպիտակ տան մոտ Ազգային գվարդիայի երկու ծառայողների վրա հարձակումն է: Այս մասին հայտնում է CBS News-ը:
«Այս քայլը վարչակազմի վերջին փորձն է խստացնելու ամերիկյան ներգաղթային համակարգը», - հայտնել է հեռուստաալիքը:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների ապաստանի հարցերով աշխատակիցներին հանձնարարվել է ձեռնպահ մնալ ապաստանի դիմումները հաստատելուց, մերժելուց կամ փակելուց:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)