Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները պետք է դառնան բիզնես գործընկերներ. Ուիթկոֆ
ԱՄՆ
Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները պետք է դառնան գործընկերներ՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման արդյունքում «բարգավաճելու» համար, The Wall Street Journal-ին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։
«Ռուսաստանն ունի այնքան շատ ռեսուրսներ, այնքան մեծ տարածք։ Եթե մենք հասնենք Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, և բոլորը մասնակցեն դրան, դա բոլորին օգուտ կբերի, դա, բնականաբար, կպաշտպանի ապագա հակամարտություններից։ Որովհետև բոլորը կբարգավաճեն», - ընդգծել է նա։
Նոյեմբերի 28-ին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուիթկոֆին կընդունի հաջորդ շաբաթվա առաջին կեսին։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին