ԵՄ-ն դուրս է մնացել ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի բանակցություններից. Bloomberg
Աշխարհ
Եվրոպական երկրները զրկվել են բանակցությունների բազմաթիվ ասպեկտների մանրամասները քննարկելուց, հաղորդում է Bloomberg-ը։
«Եվրոպական երկրները զրկվել են բանակցությունների բազմաթիվ ասպեկտների մանրամասները քննարկելուց և մասնակցում են միայն երկկողմ քննարկումներին, որտեղ նրանց ներդրումը այս փուլում բացարձակապես անհրաժեշտ է, օրինակ՝ Միացյալ Նահանգների հետ անվտանգության երաշխիքներ սահմանելու հարցում», - նշվում է հոդվածում։
Լրագրողների խոսքով՝ ամերիկյան կողմը խոսում է Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթացի մասին, սակայն կողմերը «բախվում են նույն խոչընդոտներին», ինչ նախորդ փուլում։
Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ Ուկրաինան, հավանաբար, կընդունի այն, ինչը Ռուսաստանի համար «գայթակղության քար» կլինի, և հակառակը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան