Երմակը թույլ բանակցող է. Ուկրաինա
Քաղաքական
Ուկրաինայի նախագահի նախկին աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը թույլ բանակցող է եղել, հայտարարել է Վերխովնայա Ռադայի պատգամավոր Իննա Սովսունը՝ հարցազրույց տալով իտալական Corriere della Sera-ին։ Նրա խոսքով՝ Երմակի պաշտոնանկությունը սպասելի էր, քանի որ վերջինս «չափազանց թուլացել էր» որպես բանակցությունների գլխավոր պատասխանատու։ Պատգամավորը նշել է, որ առանց նրա Ուկրաինան ավելի մեծ արդյունքների կարող էր հասնել։
Սովսունի կարծիքով՝ Ժնևում անցկացված բանակցություններում ուկրաինացի ներկայացուցիչները կարող էին ձեռք բերել ավելի շահավետ պայմաններ, եթե պատվիրակությունը գլխավորեին փորձառու դիվանագետներ, այլ ոչ թե նախկին կինոբեմադրիչը՝ առանց քաղաքական անցյալի։ Նա նաև հավելել է, որ Երմակի հրաժարականը որոշ չափով անսպասելի էր, քանի որ նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ նախկինում հայտարարել էր, թե իրեն կազատի միայն կոռուպցիայի ապացույցների դեպքում։
Պաշտոնանկությունից հետո Երմակը կապ է հաստատել արևմտյան լրատվամիջոցների հետ՝ իր հեղինակության շուրջ ձևավորված սկանդալին անդրադառնալով։ Նա հայտարարել է, որ մնում է ազնիվ ու օրինապահ մարդ և պատրաստ է ցանկացած ճնշման։ Երմակը նշել է, որ իր արժանապատվությունը չի պաշտպանվել և, չցանկանալով խնդիրներ ստեղծել Զելենսկու համար, որոշել է մեկնել ճակատ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)