Ումերովի նշանակումը բանակցությունների ղեկավարի պաշտոնում գնահատվել է որպես նվաստացուցիչ քայլ
Քաղաքական
Վերխովնայա Ռադայի պատգամավոր Մարյանա Բեզուգլայան կոշտ է արձագանքել Ռուստեմ Ումերովի նշանակմանը Ուկրաինայի բանակցային պատվիրակության ղեկավարի պաշտոնում՝ այն անվանելով «պոզոր»։ Նա Telegram–ում գրել է, որ Ումերովը, որպես գլխավոր բանակցող, չի կարող ապահովել երկրի շահերը և այս որոշումը, իր գնահատմամբ, չի ծառայում Ուկրաինայի քաղաքական ուժեղացմանը։
Բեզուգլայան հիշեցրել է, որ Ումերովը նշանակվել է այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական տվեց՝ կապված խոշոր կոռուպցիոն սկանդալի հետ։ Նրա կարծիքով՝ այս փոփոխությունը չի բարելավում բանակցային գործընթացի որակը, այլ միայն խորացնում է անվստահությունը քաղաքական համակարգի նկատմամբ։
Ումերովի նշանակումը հաստատվել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով, և նա կղեկավարի Ուկրաինայի պատվիրակությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ նախատեսված խաղաղ բանակցություններում։ Ըստ որոշ փորձագետների՝ այս փոփոխությունը կարող է ազդել Կիևի դիրքավորման և մոտեցումների վրա առաջիկա բանակցություններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)