Նավասարդ արք. Կճոյանը ներկա է Փաշինյանի մասնակցությամբ պատարագին (տեսանյութ)
ՏեսանյութերԱրարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը նույնպես ժամանել է Սուրբ Սարգիս։ Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, միայն ասաց․ «Ինչո՞ւ եք եկել այստեղ, որ խանգարե՞ք» ։ Պատարագի մեկնարկից առաջ արք. Կճոյանը ողջունեց Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ, ժամանել է Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ մասնակցում է Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանի մատուցմամբ կիրակնօրյա պատարագին։
Պատարագին մասնակցում են նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք նաև, որ օրերս Փաշինյանի մոտ եպիսկոպոսաց ընդունելություն էր, որին մասնակցում էր նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Նա, ի թիվս հանդիպմանը մասնակից հոգևորականների, դեմ է դուրս եկել Ամենարն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)