Չինացի տղամարդը 35 տարի ապրել է ստամոքսում կրակայրիչով
Այլ
Չինացի տղամարդը 35 տարի ապրել է ստամոքսում կրակայրիչով։ Բժիշկները ստիպված էին պահպանակ հագցնել դրա վրա՝ օտար մարմինը հանելու համար։
Հրապարակման համաձայն՝ չինացի տղամարդը բժշկական օգնության է դիմել՝ գանգատվելով որովայնի ցավից և փքվածությունից։ Երբ բժիշկները գաստրոսկոպիայի ժամանակ հայտնաբերել են կրակայրիչը, պացիենտը հիշել է, որ 35 տարի առաջ ընկերոջ հետ խմելիս կուլ է տվել այդ առարկան։
Լրագրողները նշել են, որ 35 տարի շարունակ տղամարդը որևէ անհարմարություն չի զգացել և միայն վերջերս է սկսել ցավ զգալ։ Առարկան չափազանց սայթաքուն է եղել, ուստի բժիշկները պահպանակ են հագցրել դրան, ապա հանել կրակայրիչը։ Հրատարակությունը հայտնել է, որ վիրահատությունը տևել է 20 րոպե։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)