Նավրոցկուն դատապարտել են Օրբանի հետ հանդիպումից հրաժարվելու համար
Աշխարհ
Ազգայնականների և եվրասկեպտիկների «Կոնֆեդերացիա» կոալիցիայի առաջնորդներից Սլավոմիր Մենտցենը X-ում մեկնաբանել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հրաժարվելը:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Օրբանից բացի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին շրջանում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
«Հիմա մենք նրանց բոլորին բոյկոտելո՞ւ ենք։ Արդյոք մենք կբոյկոտենք Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները, եթե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ կերպ հրավիրի սեղանի շուրջ», - ընդգծել է Մենտցենտը։
Նա անհեթեթ հիստերիա է անվանել Օրբանի հետ հանդիպելու Նավրոցկու մերժումը։ Քաղաքական գործչի կարծիքով՝ չարժե չեղարկել բանակցությունները, քանի որ Լեհաստանն ու Հունգարիան ընդհանուր շահեր ունեն։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)