Գործընթացը հեշտ չէ․ AFP-ն՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասին
Համաշխարհային Մամուլ
Agence France Press գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության իր աղբյուրին, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցածը բարդ զրույց է անվանել:
«Գործընթացը հեշտ չէ, քանի որ շարունակվում է ձևակերպումների և լուծումների որոնումը», - հայտնել Է գործակալության զրուցակիցը՝ նշելով քննարկումների կառուցողականությունը: Նա հավելել է, որ ուկրաինական և ամերիկյան կողմերը տրամադրված են հասնել կոնկրետ արդյունքի, որը թույլ կտա որոշել ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների համար հարցերի շրջանակը:
CNN News-ը, հղում անելով քննարկմանը ծանոթ աղբյուրին, ճշտել է, որ կողմերը շոշափում են ամենազգայուն հարցերից մի քանիսը, որոնք կապված են հակամարտության հնարավոր ավարտի հետ, երկխոսությունը զարգանում է:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան