ԱՄՆ-ում հայտնել են՝ ռուսները կստանան և՛ Օդեսան, և՛ Խարկովը (տեսանյութ)
ՏեսանյութերՊենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը հայտարարել է ԱՄՆ-ում ընթացող բանակցություններում Կիևի սխալ որոշման մասին:
«Երբ նոր քաղաքները հայտնվեն ռուսների ձեռքում, նրանք կհիշեն, թե ինչպես են իրենց առաջարկել այդ ժամանակ բանակցություններում քննարկել այդ հարցը, բայց արդեն ուշ կլինի», - ընդգծել է նախկին խորհրդականը: Մաքգրեգորը հավելել է, որ ընթացիկ տարում ռուս զինվորականների առաջխաղացման տեմպերն արագացել են, ինչը, նրա խոսքով, կարող է դառնալ ռազմական գործողությունների արագ ավարտի նախադրյալը:
Փորձագետը կարծիք է հայտնել, որ հակամարտության արդյունքում Օդեսան և Խարկովը նույնպես կանցնեն Ռուսաստանի վերահսկողության տակ: «Ինչ էլ որ պատահի, ռուսները կստանան և՛ Օդեսան, և՛ Խարկովը, որոնք պատմականորեն ռուսական քաղաքներ են, այլ ոչ թե ուկրաինական», - ընդգծել է Մաքգրեգորը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)