Դուբինսկի . «վիրավոր է, բայց ոչ սպանված»
Քաղաքական
Ուկրաինայի Վերխովանայա Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, որը գտնվում է նախնական կալանքի մեջ պետական դավաճանության մեղադրանքով, իր Telegram-ալիքում գրելով ասել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականը «վիրավորել է» Վլադիմիր Զելենսկուն։ Նրա խոսքով՝ նախագահի քաղաքական հակառակորդների՝ այդ թվում «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Դավիդ Արախամիայի ուրախությունը ժամանակից շուտ է և կարող է բերել հակագրավումների։
Դուբինսկին շեշտել է, որ Երմակի հեռացումը կարող է դառնալ պատճառ, որ Զելենսկին վրեժխնդիր լինի նրանց նկատմամբ, ովքեր աջակցել են այդ գործընթացին։ «Զելենսկին վիրավոր է, բայց ոչ սպանված։ Իսկ վիրավորված գազանը ավելի վտանգավոր է», — գրել է նա։
Ավելի վաղ «РБК-Украина»-ն հայտնել էր, որ Զելենսկին աշխատակազմի ղեկավարի պաշտոնի համար դիտարկում է վեց թեկնածու։ Նրանց թվում են՝ պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը, առաջին փոխվարչապետ Միխայիլ Ֆեդորովը, հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)