Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին «Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով Հարությունյան Ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծված Փարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվել Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը Սուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին 

Դուք բարձրաստիճան զինվորական եք, ձեր խոսքը առավել քան, դատարանի գնահատմամբ, ծանրակշիռ է. դատավորը՝ Խաչատուրովին

Իրավունք

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ կայացավ ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործով դատական նիստը։

Դատավորը, դիմելով գործով  անցնող Յուրի Խաչատուրովին, նշել է , որ մի քանի հարցադրում ունի.

«Դուք բարձրաստիճան զինվորական եք, ձեր խոսքը  առավել քան, դատարանի  գնահատմամբ, ծանրակշիռ է։

Դուք 2018 թվականին մեղադրական եզրակացությունը ստացել եք ռուսերեն թարգմանությամբ»։

Փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ ռուսերեն թարգմանությամբ մեղադրական եզրակացություն չեն ստացել։ Նա նշեց, որ իրենք ամեն անգամ այդ հարցը բարձրաձայնում էին, երկու անգամ էլ գրավոր միջնորդություն են ներկայացրել։

Դատավորն ասաց, որ եթե քրեական գործից որոշակի փաստաթղթեր կան, որոնց ռուսերեն թարգմանությունը Յուրի Խաչատուրովը ցանկանում է ունենալ, այդ մասին ավելի վաղ հայտնել։ 

«Եթե յուրաքանչյուր հետազոտվող փաստաթղթի ժամանակ դուք խնդրեք դատարանից թարգմանած տարբերակով տրամադրի, կունենանք ընդամենը մեկ նիստ, հետո մեկ-երկու ամիս հետաձգում, որպեսզի թարգմանվի։ Դա ողջամիտ չէ։ Եթե դուք նման ցանկություն ունեք, որպեսզի ձեզ փոխանցվի ռուսերեն թարգմանությամբ՝ ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու համար, այդ մասին հայտնեք»,- ասաց դատավորը։ 

Յ.Խաչատուրովը դիմելով դատավորին՝ ասաց. «Տեսնում եմ ձեզ մոտ մեծ խնդիրներ կան ինձ համար ռուսերեն թարգմանելու համար։ Որպեսզի ձեր աշխատանքը թեթևացնեմ,  հատկապես որ տուժողները նույնպես դեմ չեն, գիտեմ, որ դուք էլ, ներսում նստած է այն հանգամանքը, որ ես որևէ բանում մեղավոր չեմ, ձեր քարտուղարն առավել ևս, բացի դատախազից, իհարկե, ինձ ազատեք բոլոր գործերից և զբաղվեք ձեր գործերով»։ 

Դատավորն ասաց, որ համապատասխանում փուլում, եթե Յ.Խաչատուրովին մեղսագրվող արարքը չհաստատվի, դատարանը կկայացնի արդարացման վերդիկտ, եթե հիմնավորի՝ կկայացնի մեղադրական վերդիկտ։ Հիմա այդ փուլում չենք գտնվում»։

«Ուրեմն ամբողջը հերթով թարգմանեք։

Եթե դուք այսքան տարի մեր նյարդային համակարգի հետ խաղում եք, ինչո՞ւ ես չեմ կարող։ Թարգմանեք, հետո կխոսենք։

Եթե դուք ինչ-որ տեղ դասավանդում եք, ես ձեր ուսանողը չեմ, որ դուք ինձ հարց տաք, ես ձեզ պատասխանեմ,»,- ասաց Խաչատուրովը։

Դատավորն էլ նշեց, որ ինքը գործը քննող դատավորն է, դատարանում պարտավոր են  դրսևորել պատշաճ վարքագիծ։

«Ցանկանո՞ւմ եք ծանոթանալ նոր մեղադրանքի թարգմանված տարբերակին»,- հարցրեց դատավորը։ 

«Այո, ցանկանում եմ»,- պատասխանեց Խաչատուրովը։ 

Ռ.Քոչարյանի  պաշտպանները մեղադրանքի հետ կապված գրավոր տարբերակով առարկություններ ներկայացրեցին։

Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքի այդ հոդվածը։

Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Ամենադիտված