ԱՄՆ-ն ԵՄ-ին չի տեղեկացրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների արդյունքների մասին. Կալլաս
Աշխարհ
Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները Եվրամիությանը չի տեղեկացրել Ուկրաինայում զինված հակամարտության կարգավորման վերաբերյալ Ֆլորիդայում տեղի ունեցած ուկրաինա-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ սա կարող է վճռորոշ շաբաթ լինել բանակցությունների համար։ Կալլասը նշել է, որ բանակցությունները դժվար էին, բայց արդյունավետ։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ դեկտեմբերի 1-ին կհանդիպի Ուկրաինայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ՝ ԱՄՆ-ուկրաինական հանդիպումը քննարկելու համար։
Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդիպել են նոյեմբերի 30-ին Ֆլորիդայի Shell Bay գոլֆի հանգստավայրում, որը պատկանում է ԱՄՆ ընտրված նախագահ Սթիվ Ուիթկոֆին։ Բանակցություններին ԱՄՆ-ն ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան