Նիկոլ Փաշինյանին միացած Տեր Առաքել արքեպիսկոպոսի ցուցմամբ Կեչառիսում պատարագի ընթացքում չի զեղչվել կաթողիկոսի անունը
Քաղաքական
Երեկ Կեչառիսի եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ չի զեղչվել կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ցուցումով, որին ներկա է եղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Euromedia24-ի հետ զրույցում ասաց Կեչառիս եկեղեցու հոգևորական Տեր Սահակ քահանան։
«Տեր Առաքել արքեպիսկոպոսը ասել է, որ ինչպես միշտ է արվել պատարագը, այնպես էլ պետք է կատարվի։ Այլ բան չի հանձնարարվել»,– նշեց նա։
Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը այն եպիսկոպոսներից մեկն է, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին և հանդես են գալիս Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Նա ներառված է այն 10 հոգևորականների շարքում, որոնք ստորագրել են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի կարգալույծ անելու նախաձեռնության տակ։ Վերջին շրջանում կաթողիկոսի անվան զեղչումը տեղի է ունենում հատկապես այն եկեղեցիներում, որտեղ պատարագին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)