Զելենսկին ժամանել է Ելիսեյան պալատ՝ Մակրոնի հետ հանդիպմանը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Փարիզի Ելիսեյան պալատ՝ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Հաղորդման համաձայն՝ Մակրոնը Զելենսկիի հետ հանդիպել է պալատում։ Երկու առաջնորդները ձեռքսեղում են արել, գրկախառնվել, ապա առանձնացել՝ բանակցելու։
Դեկտեմբերի 1-ին Suspilne թերթը հայտնել է, որ Զելենսկին և նրա կինը՝ Օլենան, մեկնել են Ֆրանսիա՝ Մակրոնի հետ հանդիպելու։ Փարիզում Ուկրաինայի առաջնորդը նաև կլսի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի ամբողջական զեկույցը նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի ունեցած ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան