Ֆրանսիայում հայտնել են Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի խելահեղ ծրագրի մասին
Աշխարհ
Ռուսաստանի դեմ Հյուսիսատլանտյան դաշինքի կանխարգելիչ հարված հասցնելու գաղափարը խելահեղ է, և նման ծրագրերը չեն կարող «պաշտպանողական» լինել։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն Х-ում։
«Պատերազմ և խելահեղություն։ Հայտնի «պաշտպանական դաշինքը» արդարացնում է «հարձակման» անցումը։ Պատերազմ սկսելու համար բավական է միայն մասամբ կամ ամբողջովին հորինված պատրվակ։ Օրինակ՝ դիվերսիաները «Հյուսիսային հոսք» գազատարներում։ Ռուսական դավադրություն, այնպես չէ: Ահա և ձեզ կանխարգելիչ հարված», - վրդովվել է քաղաքական գործիչը:
Ֆիլիպոն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «պետք է անհետանար 1991 թվականին Սառը պատերազմի հետ միասին», սակայն այժմ դաշինքն անընդհատ ստիպված է լինում արդարացնել իր գոյությունը՝ թշնամիներ ստեղծելով և պատերազմներ սանձազերծելով: Այդ պատճառով նա Ֆրանսիային կոչ է արել որքան հնարավոր է շուտ դուրս գալ դաշինքից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան