Հրաչյա Հակոբյանը չի լինի ՔՊ-ի ցուցակում
Քաղաքական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը չի լինի հաջորդ խորհրդարանում։ Վերջինս Euromedia24-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջադրվելու խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Պատգամավորից հետաքրքվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ չի առաջադրվել՝ տարաձայնություններ ունի, այլ գործունեություն է սկսելու, թե հնարավոր է նրան այլ պաշտոնի տեսնենք․
«Առանձնապես պատճառ չկա, ոչ մի տարաձայնություն չի եղել, պարզապես այդպես եմ որոշել»,-ասաց Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ ցուցակում չեն լինելու նաև Լենա Նազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Խաչատուր Սուքիասյանը


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)