Անդրադարձ է կատարվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին
Քաղաքական
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։
Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցի համար` նշելով, որ Հայաստանը Հունաստանի կարեւոր գործընկերներից է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային Ժողովից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի ակտիվացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)