Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) ՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետ Մերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետո Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը Կենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Զգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործում ԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց 

Մեր հավատարմությունը Վեհափառին անշեղ է, որոշ հոգևորականներ շեղվել են իրենց ուխտից. Տեր Առաքել Ամիրյան (տեսանյութ)

Քաղաքական

«Մեր հավատարմությունը Վեհափառ Հայրապետին անշեղ է, մեր առաքելության աղբյուրը Մայր Աթոռն է, և մենք շարունակելու ենք հորդորել ու աղոթել, որպեսզի շեղված հոգևորականները վերադառնան իրենց կոչմանը և աջակցեն Եկեղեցուն»,– Euromedia24-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Յարոսլավի մարզի հոգևորական Տեր Առաքել քահանա Ամիրյանը։

Նրա խոսքով՝ թեմի քահանաները միակամ իրենց հավատարմությունն ու աջակցությունն են հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին՝ որդիական խոնարհությամբ։ Միաժամանակ, Տեր Առաքելը նշեց, որ որոշ հոգևորականներ շեղվում են իրենց կոչումից և համագործակցում իշխանությունների հետ, որոնց նպատակն է Հայ Եկեղեցու մասնատումն ու թուլացումը․ դա, ըստ նրա, չի կարող ներկայացնել Եկեղեցու ձայնը։ Տեր Առաքելը անդրադարձավ կալանավորված Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանների՝ Վեհափառին ուղղված պահանջին, ըստ որի անհրաժեշտ է դադարեցնել Փաշինյանին միացած թեմակալ առաջնորդների լիազորությունները և նոր նշանակումներ կատարել թեմերում՝ կանխելու քահանաների վրա հնարավոր ճնշումները։

Նրա խոսքով՝ նրանք, թեև անազատության մեջ, շարունակում են մասնակցել Եկեղեցու կանոնական կյանքին և իրավունք ունեն արտահայտելու իրենց դիրքորոշումը։ Տեր Առաքելը վստահ է, որ առաջիկա եպիսկոպոսների ժողովը կտա լիարժեք գնահատական և կընդունի համապատասխան որոշումներ։

«Կալանավորված մեր բարձրաստիճան հայրերը դիմել են Վեհափառին՝ խաղաղություն հաստատելու և շեղումներ կանխելու նպատակով՝ առաջարկելով համապատասխան քայլեր, ինչպես թեմակալ առաջնորդների գործունեության ժամանակավոր կասեցումը և եպիսկոպոսների ժողովի հրավիրման անհրաժեշտությունը»,– ասաց Տեր Առաքելը՝ ընդգծելով, որ ամբողջությամբ կիսում է նրանց մոտեցումները։

Տեր Առաքելը նշեց, որ Ռուսաստանի թեմից միակ հոգևորականը, ով չի միացել Եկեղեցուն աջակցող հայտարարությանը, Տեր Հակոբ քահանա Սարոյանն է, Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայրը․ Տեր Հակոբը, ով թաքցրել է իր քաղաքական դիրքորոշումը և այժմ բացահայտ կանգնել է իշխանության կողմում։ Տեր Առաքելը ընդգծեց, որ անձնական երկարամյա փորձառության և համագործակցության պատճառներով չի ցանկանում գնահատական տալ նրա ներկայիս քայլերին։ Տեր Առաքելը ցավով է նշում, որ որոշ բարձրաստիճան հոգևորականներ շեղվել են իրենց ուխտից։ Նրա խոսքով՝ հոգևորականի գլխավոր պարտականությունն է մնալ հավատամքին և Վեհափառ Հայրապետին հավատարիմ։

«Մեր հավատարմությունը Վեհափառ Հայրապետին անշեղ է, և մենք շարունակելու ենք աղոթել, որպեսզի շեղվածները վերադառնան իրենց կոչմանը»,– եզրափակեց Տեր Առաքել Ամիրյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
Ամենադիտված