Տան խառնաշփոթը բարձր ինտելեկտի նշան է, կարծում են հոգեբանները
Այլ
Հոգեբանները բացահայտել են նշաններ, որոնք կարող են վկայել բարձր ինտելեկտի (IQ) մասին, գրում է Daily Mail-ը։
Մասնագետները այս նշանների շարքում նշում են ընթերցանության հանդեպ սերը, խառնաշփոթի հակումը, ինքնազրույցը և գիշերային կենսակերպը։ Մասնագետների կարծիքով, ինքնազրույցը կարող է բարձրացնել վստահությունը, կենտրոնացումը և բարելավել հիշողությունը, մինչդեռ խառնաշփոթի հակումը կարող է վկայել ստեղծագործ մտածողության մասին։
«Եթե դուք խոսում եք ինքներդ ձեզ հետ, դա խելագարության նշան չէ։ Ընդհակառակը, դա կարող է ցույց տալ, որ դուք ունեք միջինից բարձր ինտելեկտ», - նշվում է հոդվածում։
Լրագրողները նաև կարծում են, որ բարձր IQ-ն հաճախ հանդիպում է երազող և ինտրովերտ մարդկանց մոտ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)