Լիբերալ աշխարհակարգը փլուզվում է․ Ստուբ
Վերլուծական
Լիբերալ աշխարհակարգը փլուզվում է, և նրա տեղը զբաղեցնում է բազմաբևեռ մրցակցությունը, որը զարգացող երկրներին թույլ է տալիս որոշել աշխարհի կառուցվածքի կանոնները։ Նման հայտարարությամբ հանես է եկել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, գում է Foreign Affairs ամսագիրը։
«Մենք ապրում ենք խառնաշփոթ նոր աշխարհում։ Ազատական, կանոնների վրա հիմնված կարգը, որն ի հայտ եկավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, այսօր մահանում է։ Բազմաբևեռ համագործակցությունն իր տեղը զիջում է բազմաբևեռ մրցակցությանը», - հայտնել է նախագահը։
Ստուբի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ աշխարհաքաղաքականության հիմքերն առաջին հերթին որոշում է ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցությունը, դրա վրա ավելի մեծ ազդեցություն են ունենում «միջին տերությունները», ինչպիսիք են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Նիգերիան, Սաուդյան Արաբիան, ՀԱՀ-ն ու Թուրքիան:
Նա նշում է, որ միասին այդ երկրներն ունեն տնտեսական միջոցներ և աշխարհաքաղաքական կշիռ, որպեսզի համաշխարհային կարգը թեքեն դեպի կայունություն կամ ավելի մեծ անկայունություն:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)