Ռուբիոն նշել Է Ուկրաինայում հակամարտության ավարտի համար պատասխանատու երկրները
ԱՄՆ
Ուկրաինական հակամարտության ավարտի մասին որոշում կկայացնեն Ռուսաստանն ու Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։
«Ի վերջո նրանք պետք է որոշում կայացնեն։ Եթե նրանք որոշեն, որ չեն ցանկանում ավարտել պատերազմը, ապա այն կշարունակվի։ Բայց մենք կփորձենք վերջ տալ դրան», - ընդգծել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի բանակցությունները հակամարտության ավարտի համար պատասխանատու երկրների հետ։ Ռուբիոն ընդգծել է, որ կարգավորման գործընթացում պետք է հաշվի առնել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան