Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը Կենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Զգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործում ԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվում Փաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ին Կասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունը Աբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվում Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը 

Ինչ է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը. ԱԳՆ-ն հրապարակել է փաստաթղթի բովանդակությունը

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի ամբողջական բովանդակությունը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Այն կառուցված է ՀԸԳՀ հիմքի վրա՝ սահմանելով հավակնոտ առաջնահերթություններ մի շարք ոլորտներում։

Օրակարգն ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի արտացոլումն է և Հայաստանի և ԵՄ-ի կողմից բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հանձնառության վկայությունը։Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է նաև Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները և Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և եվրոպական ընտանիքի հետ ինտեգրումը խորացնելու նրա ձգտումը։Հայաստան-ԵՄ գործընկերությունը գտնվում է առանցքային փուլում։ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգով սահմանվում է ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը, և որում առկա է շոշափելի արդյունքներ ձեռք բերելու խոստում։

Համատեղ աշխատանքի միջոցով ԵՄ-ն և Հայաստանը կարող են իրականացնել օրակարգում ամրագրված հավակնոտ նպատակները՝ ստեղծելով ավելի բարեկեցիկ և ապահով ապագա բոլորի համար։ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, ինչպես նաև այս ուղղությամբ զգալի առաջընթացը՝ հաշվի առնելով չափազանց բարդ տարածաշրջանային իրավիճակը, որին Հայաստանը ներկայումս առերեսվում է։ Այն բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների պատշաճ գործունեությունն ապահովելու Հայաստանի հանձնառությունը՝ ՀԸԳՀ-ն դիտարկելով որպես երկրի արդիականացմանն ուղղված բարեփոխումների պլան։

ԵՄ-ն Հայաստանին կօգնի Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված նպատակներն իրագործելու և առաջնահերթություններն իրականացնելու հարցում։ ԵՄ-ն այդ ամենը կապահովի, կիրառելով աջակցության հասանելի բոլոր աղբյուրները, ինչպես նաև փորձը և խորհրդատվությունը, լավագույն գործելակերպը, տեղեկությունների փոխանակումը, կարողությունների զարգացմանն աջակցելը, ինստուտուցիոնալ ամրապնդումը և աջակցության գործիքները։

Առանցքային առաջնահերթություններն են սոցիալ-տնտեսական զարգացումն, առևտրի դիվերսիֆիկացումը, կայունությունը և դիմակայունության բարձրացումն, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների հասցեագրումը, ինչպես նաև թիրախավորված հիբրիդային և այլ սպառնալիքների վերացումը։

Վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը ևս կարևոր համատեղ առաջնահերթություն է։ Գործընթացի նպատակն է Հայաստանին աջակցել ԵՄ-ում և Շենգենյան գոտու սահմաններում կարճաժամկետ այցերի համար առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանելու հարցում՝ պայմանով, որ ապահովվեն արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության համապատասխան պայմանները:

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել այնպիսի առանցքային ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում, ինչպիսիք են արդարադատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերակայունության ապահովումը, խոսքի ազատությունը և ԶԼՄ-ների ազատությունը, ոստիկանության բարեփոխումները և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը (օրինակ՝ ստեղծելով Ներքին գործերի նախարարություն), ինչպես նաև կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, միգրացիայի և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բարեփոխումների իրականացման առումով։

Տնտեսական համագործակցությունն, առևտրի դիվերսիֆիկացումն ու փոխկապակցվածությունը նույնպես օրակարգի առանցքային հենասյուներից են։ Համատեղ գործողությունների միջոցով Հայաստանը և ԵՄ-ն կարող են բացահայտել տնտեսական աճի նոր հնարավորություններ, ստեղծել աշխատատեղեր, բարձրացնել բարեկեցության մակարդակն ու բարելավել բնակչության կյանքի որակը։Տարածաշրջանի անվտանգային իրավիճակը մնում է անկայուն։

Հայաստան-ԵՄ գործընկերության սույն ռազմավարական օրակարգում, որպես համագործակցության նոր ոլորտ, ներառված են անվտանգությունը և պաշտպանությունը, որոնց նպատակը Հայաստանի դիմակայունությունն, անվտանգությունը և կայունությունը բարձրացնելն է։

Օրինակ՝ 2024 թվականին ԵՄ-ն Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում ընդունել է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու անդրանիկ միջոցառումը։Հայաստանն ու Եվրոպական միությունը 2025 թվականի դեկտեմբերի 2–ին Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Ամենադիտված