ԱՄՆ-ում Թրամփի ծրագրում նշել են երեք կետ, որոնց վերաբերյալ Ռուսաստանը զիջումների չի գնա
ԱՄՆ
Ռուսաստանը չի զիջելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղության ծրագրի երեք կետերի հարցում, հաղորդում է ամերիկյան NBC News հեռուստաալիքը։
Լրագրողների խոսքով՝ այդ կետերից մեկը Դոնբասի տարածքի նկատմամբ վերահսկողությունն է։ Հեռուստաալիքը նաև հաղորդել է, որ Ռուսաստանը չի զիջելու Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակման կամ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից նոր տարածաշրջանների ճանաչման հարցում։
Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը։
Ամերիկյան կողմից մասնակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան