Բելգիան ԵՄ-ին հարվածել է մեջքից․ Bloomberg
Աշխարհ
Բելգիան մերժել է Եվրամիության նոր առաջարկը՝ օգտագործել սառեցված ռուսական ակտիվներն Ուկրաինային վարկ տրամադրելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ ԵՄ գործադիր մարմինը պետք է օրինագիծ ներկայացներ, որը թույլ կտար եվրոպական միավորմանը սառեցված ակտիվներից մինչև 210 միլիարդ եվրո օգտագործել Կիևին վարկեր ապահովելու համար: «Տեքստը, որը հանձնաժողովը կներկայացնի այսօր, չի համապատասխանում մեր պահանջներին», - հայտարարել Է Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն:
Գործակալությունը նշում է, որ Բելգիայի հրաժարումը ևս մեկ խոչընդոտ է դարձել ԵՄ-ի ճանապարհին՝ Ուկրաինայի ֆինանսավորման նոր ծրագիր մշակելու համար։ Իսկ քանի որ առաջիկա ամիսներին Կիևը կբախվի դրամական միջոցների պակասի հետ, ապա եվրոպացի պաշտոնյաների մոտ գնալով ավելի քիչ ժամանակ է մնում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան