Գերմանիան կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա․ Վադեֆուլ
Աշխարհ
Գերմանիան մտադիր է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և ֆինանսական ու ռազմական օգնության նոր փաթեթ փոխանցել Կիևին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը։
«Մենք շարունակում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, մտադիր ենք ուժեղացնել այն։ Այդ նպատակով Գերմանիան Ուկրաինայի համար 200 մլն ԱՄՆ դոլարի պաշտպանական սարքավորումներ կգնի, որը կմատակարարվի երկու խմբաքանակով PURL մեխանիզմի շրջանակներում», - ասել է նախարարը։
Բեռլինն Ուկրաինային լրացուցիչ 25 մլն եվրո կհատկացնի ՆԱՏՕ-ի հավատարմագրային հիմնադրամի օգնության համալիր փաթեթի շրջանակներում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան