Թրամփը Բայդենին մեղադրել է նավթի պաշարները սպառելու մեջ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենը սպառել է երկրի պատերազմի համար նախատեսված նավթի պաշարները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ կնվազեցնի բենզինի գները, սակայն երկրի իշխանությունները ստիպված են համալրել ռազմավարական ազգային պաշարները, «որոնք Բայդենը սպառել էր ընտրություններից առաջ, որպեսզի կարողանար փորձել հաղթել»։
«Դրանք նախատեսված չեն մարդկանց բենզինի գներով գոհացնելու համար։ Դրանք նախատեսված են պատերազմի, լուրջ խնդիրների, շատ լուրջ խնդիրների համար։ Նա սպառել է դրանք», - ասել է հանրապետականը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան