Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ իր և Թրամփի հեռախոսազրույցում «իրական քիմիա» է եղել
Համաշխարհային Մամուլ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվաը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային զրույցի ընթացքում իրենց միջև եղել է «իրական քիմիա»։ Ինչպես գրում է UOL-ը, Լուլան զրույցը կոչել է «անընդհատ զարմացնող և անսովոր»՝ նշելով, որ անձնական շփման մեջ Թրամփը «ամբողջովին այլ մարդ» է։
Զրույցը կայացել է դեկտեմբերի 2-ին և տևել է շուրջ 40 րոպե։ Կողմերը հիմնականում քննարկել են որոշ ապրանքների մաքսատուրքերի վերացումը, ինչպես նաև համագործակցությունը կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Լուլայի խոսքով՝ քննարկումը եղել է «գործնական և բաց»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը հրաժարվել է աջակցել Լուլայի մրցակցին՝ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որի նկատմամբ Սահմանադրական դատարանը սեպտեմբերին կայացրել էր 27 տարվա ազատազրկման դատավճիռ՝ պետության դեմ կազմակերպված հեղաշրջման գործով։ Թրամփը նշել էր, որ չի ցանկանում, որ իր անունը կապվի «պարտվողների» հետ։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան