National Geographic-ը Seven Visions Resort & Places, The Dvin-ը ճանաչել է շքեղ հանգստի նոր չափանիշ (տեսանյութ)
Seven Visions Resort & Places, The Dvin-ը արժանացել է National Geographic հեղինակավոր ամսագրի ուշադրությանը՝ ընդգծելով իր բացառիկ ճարտարապետությունը, ժամանակակից դիզայնը, բարձրակարգ սպասարկումը և անմոռանալի հյուրանոցի փորձառությունները։
National Geographic-ի հրապարակման մեջ նշվում է, որ Seven Visions-ը միավորում է գաստրո և մշակութային հարթակները, ինչպես նաև հանգստի և ժամանցի բազմաթիվ հնարավորությունները, որոնք ստեղծում են ամբողջական փորձառություն յուրաքանչյուր այցելողի համար։
Պարբերականը Seven Visions-ը բնութագրում է որպես վայր, որը նոր չափանիշ է սահմանում հարմարավետության, ճաշակի և եզակի փորձառությունների համար ողջ աշխարհում։
Այս միջազգային ճանաչումը կարևոր ձեռքբերում է Seven Visions Resort & Places, The Dvin-ի համար՝ ամրապնդելով նրա դիրքը համաշխարհային քարտեզի վրա որպես must-visit ուղղություն նրանց համար, ովքեր փնտրում են ներդաշնակություն, հիշարժան պահեր և բարձրաճաշակ մթնոլորտ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)