Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացրին
Իրավունք
Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր վերացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
«Այսօր կայացած դատական նիստում համապատասխան միջնորդություն եմ ներկայացրել։ Դատարանը բավարարել է` հաշվի առնելով նախկինում Օհանյանի դրսևորած պատշաճ վարքագիծը»,- ասել է փաստաբանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)