«Դավիթը և´ ներսում, և´ դրսում միշտ նույն տրամադրությամբ է»․ Տիգրան Աբրահամյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է Դավիթ Համբարձումյանին
Քաղաքական
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։
«Քրեակատարողական հիմնարկներ գնացողներս մեր շաբաթվա, ամսվա օրացույցում հատուկ նշումներ ունենք` ում և երբ գնանք, որ բոլորին հասցնենք:
Այսօր հերթը «Նուբարաշեն» ՔԿՀ-ին էր` Դավիթ Համբարձումյանին էի տեսակցելու գնացել:
Դավիթը և´ ներսում, և´ դրսում միշտ նույն տրամադրությամբ է` աշխույժ, ակտիվ և պատրաստակամ:
Բայց ինչ էլ լինի, մեկ է` որևէ ձևով, որևէ մեկի գլխում չի տեղավորվում, թե ինչ հեշտությամբ են անմեղ մարդուն տարիներով դատական քաշքուկների մեջ ներքաշում, հետո առանց հիմքի նստեցնում:
Սա էլ կանցնի, սակայն մեծ հետք կթողնի ինչպես մարդկային ճակատագրերում, այնպես էլ այս ապօրինությունների շղթայում դերակատարություն ստանձնած պաշտոնատար անձանց կյանքում»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան