ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան

Բլոգոսֆերա

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳ նախկին նխրար Վարդան Օսկանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երկու տարի առաջ՝ 2023 թ. դեկտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը հիմնեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը։ Հանձնախմբին վերապահվեց պաշտպանել Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքները, որոնցից ամենագլխավորը նրանց համախմբված վերադարձի իրավունքն է դեպի իրենց պատմական հայրենիքը։

Գրեթե երկու տարի անց հանձնախմբի առաքելությունը մնում է նույնքան անհրաժեշտ և խորապես արդիական։ Հանձնախումբն այժմ հրապարակել է հակիրճ հաշվետվություն, որտեղ ներկայացված են իր մանդատի գաղափարական հիմքերը, առ այսօր արձանագրված առաջընթացը, ինչպես նաև դիվանագիտական նոր ներգրավման բացվող հնարավորությունները։

Չնայած ահռելի մարտահրավերներին, ներառյալ Հայաստանի ներկա ղեկավարության անտարբերությունը, հանձնախումբը հասել է շոշափելի արդյունքների՝ իրավական, քաղաքական և դիվանագիտական հարթակներում։ Հակառակ բոլոր տեսակի դժվարություններին, այն կարողացել է պահպանել Արցախի ժողովրդի քաղաքական ինքնությունը, իրավական պահանջատիրությունն ու հավաքական վերադարձի իրավունքը։

Անցած երկու տարիների ընթացքում հանձնախմբի հիմնական գործընկերներն ու աջակիցները եղել են Christian Solidarity International (CSI) կազմակերպությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը (ANC), ինչպես նաև մի շարք հայկական և օտարերկրյա կազմակերպություններ ու անհատներ՝ Հայաստանից և սփյուռքից։

Հանձնախմբի զեկույցը եզրակացնում է, որ Վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են․ խնդիրը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, ինստիտուցիոնալ մեխանիզմները գործում են, և ձևավորվել է հարթակ Հայաստանի նոր ազգային ղեկավարության համար՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները առաջ մղելու հստակությամբ, օրինականությամբ և վճռականությամբ։

ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հակիրճ զեկույց

Ներածություն

2023 թվականի դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային ժողովը, որնայժմ գործում է Հայաստանից, ստեղծեց միջազգային հանձնախումբ՝ լիազորվածհետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներիպաշտպանությանը, որոնցից առաջնայինը բռնի տեղահանվածների վերադարձիիրավունքն է։ Գրեթե երկու տարի անց Հանձնախմբի առաքելությունը մնում է և՛ անփոխարինելի, և՛ խորապես հրատապ: Դրա ստեղծումը սոսկ ինստիտուցիոնալձևականություն չէր 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո. այն երեքտասնամյակ Լեռնային Ղարաբաղը կառավարած հավաքական քաղաքական կամքիպաշտոնական շարունակությունն էր՝ ներկայացնելով մի ժողովրդի, որի իրավունքները, ինքնությունը և հայրենիքը չեն կարող ջնջվել պատերազմի կամ հրամանագրի միջոցով:

Սույն զեկույցը ներկայացնում է Հանձնախմբի մանդատի հայեցակարգային հիմքերը, արձանագրված հաջողությունները և գնահատում նորացված դիվանագիտական ներգրավվածության ի հայտ եկող հնարավորությունները: Վերջին երկու տարիների ընթացքումՀանձնախմբի հիմնական գործընկերներն ու աջակիցներն են եղել «Քրիստոնեականհամերաշխություն միջազգային կազմակերպությունը» (CSI), ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը(ANC), ինչպես նաև մի շարք հայկական և օտարերկրյա կազմակերպություններ ու անհատներՀայաստանից և Սփյուռքից:

Զեկույցը եզրակացնում է, որ հիմքերն այլևս ամբողջությամբ դրված են. վերադարձիիրավունքի հարցը կենսունակ է, ինստիտուցիոնալ շրջանակները գործի են դրվել, և Հայաստանում սպասվող ընտրություններից հետո նոր ազգային ղեկավարությունըհնարավորություն կունենա վերականգնել կորսվածը և հստակությամբ, լեգիտիմությամբ ուվճռականությամբ առաջ մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները:

Հանձնախմբի մանդատի հայեցակարգային շրջանակը

1)Ինստիտուցիոնալ լեգիտիմություն

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցչական մարմինը։ 2023 թվականի դեկտեմբերի 2-ին Հանձնախումբ ստեղծելու որոշումը հիմնված էր ժողովրդավարական լեգիտիմության, կառավարման շարունակականության և բռնի տեղահանված բնակչության քաղաքական գործոնը պահպանելու անհրաժեշտության վրա:

Հանձնախմբի մանդատը հստակ է. պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ, կամավոր և հավաքական վերադարձը, հետամուտ լինել միջազգային իրավունքով ճանաչված ինքնորոշման իրավունքին, բանակցել բոլոր համապատասխան պետական և միջազգային դերակատարների հետ և ձգտել միջազգային կառավարման ու պաշտպանության մեխանիզմի հաստատմանը (ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո), որը կաջակցվի միջազգային խաղաղապահ ներկայությամբ:

2)Պատմական և իրավական հիմքեր

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի պետության մաս։ Նրա հայկական ինքնությունը և ինքնավար քաղաքական կառույցները դարերով նախորդել են ժամանակակից Ադրբեջանին: Խորհրդային օրենսդրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը հստակ քաղաքական կարգավիճակ ունեցող ինքնավար մարզ էր, որն իրավունք ուներ իրացնելու ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին բնակչությունը ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախության օգտին՝ իրականացնելով իրավական ակտ, որը հիմնված էր խորհրդային սահմանադրական նորմերի վրա։

3)Ինքնորոշման սկզբունքը

Ինքնորոշումը միջազգային իրավունքի անկյունաքարն է՝ ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Հելսինկյան եզրափակիչ ակտով։ Այն իրավունք է տալիս հստակ ինքնություն և որոշակի տարածքի հետ կապ ունեցող ժողովուրդներին՝ որոշելու իրենց քաղաքական ապագան՝ զերծ հալածանքներից:

4)Վերադարձի իրավունքը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը էթնիկ զտումների դասական օրինակ է։ Միջազգային իրավունքը միանշանակ է. բռնի տեղահանված անձինք պահպանում են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։ Այս իրավունքը հաստատված է սովորութային միջազգային իրավունքով, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով: 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տեղահանված բոլոր հայերի «անվտանգ, անարգել և արագ վերադարձը»։

Առաջընթաց և զարգացումներ. Դեկտեմբեր 2023 – Դեկտեմբեր 2025

Չնայած Լեռնային Ղարաբաղում տեղական կառավարման փլուզմանը և Հայաստանի գործող կառավարության աջակցության բացակայությանը, անցած երկու տարիները նշանավորվեցին ուշագրավ դիվանագիտական, իրավական և քաղաքական զարգացումներով: Դրանք վկայում են աճող միջազգային կոնսենսուսի մասին առ այն, որ վերադարձի իրավունքը լեգիտիմ է, անհրաժեշտ և ենթակա է կատարման:

Միջազգային իրավական հաստատում

ԱՄԴ-ի (ICJ) հրատապ միջոցները (նոյեմբեր 17, 2023) Ադրբեջանին պարտավորեցրին հնարավոր դարձնել հայերի անվտանգ և անարգել վերադարձը։ Այս վճիռը մնում է իրավաբանորեն պարտադիր և դարձել է Հանձնախմբի աշխատանքի անկյունաքարը:

Քաղաքական ճանաչում Եվրոպայում

Խոշոր ժողովրդավարական ինստիտուտները բազմիցս հաստատել են վերադարձի իրավունքը. Եվրոպական խորհրդարանի բանաձևերը (2024թ. մարտ և հոկտեմբեր, 2025թ․ մարտ) կոչ էին անում երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։ Ֆրանսիայի և Բելգիայի խորհրդարանները ընդունեցին բանաձևեր՝ ուղղակիորեն հաստատելով վերադարձի իրավունքը։ Շվեյցարիայի խորհրդարանի (2024–2025) երկու պալատներն էլ հաստատեցին թիվ 24.4259 միջնորդությունը, որը պարտավորեցնում է Շվեյցարիային հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի հարցով Խաղաղության ֆորում՝ միջազգային վերահսկողությամբ անվտանգ վերադարձի շուրջ բանակցելու համար: Շվեյցարական այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է, քանի որ այն խորհրդանշական հայտարարության փոխարեն սահմանում է ինստիտուցիոնալ գործընթաց:

Աճող թափ Միացյալ Նահանգներում և Կանադայում

ԱՄՆ 87 կոնգրեսականներ ստորագրեցին նամակ՝ կոչ անելով ԱՄՆ վարչակազմին հետամուտ լինել վերադարձի իրավունքի իրացմանը, հայ քաղբանտարկյալների ազատ արձակմանը և մշակութային ժառանգության պաշտպանությանը: Պետքարտուղարությունը պաշտոնապես ճանաչել է այս սկզբունքները որպես արդար կարգավորման մաս։ Նմանապես, Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մեկից ավելի անգամ աներկբայորեն արտահայտել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի իրավունքին։ Այս առաջընթացը հայկական կազմակերպությունների, սփյուռքյան խմբերի և, մասնավորապես, հենց Հանձնախմբի հետևողական ջատագովության արդյունքն է։

Ադրբեջանի ռևիզիոնիզմի օրինաչափությունը

2023 թվականի տեղահանումը տարերային իրադարձություն չէր, այլ տասնամսյա շրջափակման արդյունք, որը նախատեսված էր բնակչությանը սովի մատնելու համար, ինչին հետևեցին բազմաթիվ ռազմական հարձակումներ, քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգված ոչնչացում և հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու կազմակերպված ջանքեր: Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության դեմ հետագա շինծու դատավարությունները հարձակում են հավաքական իրավունքների դեմ և փորձ՝ հակամարտությունը ներկայացնելու որպես «անջատողականություն», այլ ոչ թե ինքնորոշման և բնիկ ներկայության խնդիր:

Հակազդեցություն ադրբեջանական ռևիզիոնիզմին

Հանձնախումբը հետևողականորեն մարտահրավեր է նետել Ադրբեջանի այն պնդմանը, թե հայերը «հեռացել են կամավոր», հերքել է «վերաինտեգրման ծրագրի» մասին ապակողմնորոշիչ պնդումները, Լեռնային Ղարաբաղի ընտրված առաջնորդներին քրեականացնելու փորձերը և հայկական սփյուռքի ջատագովությունը թիրախավորող քարոզչությունը։ Հրապարակումների, լրատվամիջոցների հետ աշխատանքի և դիվանագիտական ճեպազրույցների միջոցով Հանձնախումբը ապահովել է, որ այս կեղծիքները չդառնան ընդունված իրողություններ:

Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Եվրոպայի և Միացյալ Նահանգների ակադեմիական շրջանակներում։ Դրանցից հատկանշական էին խոշոր համալսարաններում անցկացված միջոցառումներն ու խորհրդաժողովները, ինչպես նաև Հարվարդի և Կոլումբիայի համալսարանների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության և վերադարձի իրավունքի վերաբերյալ պատրաստված իրավական վերլուծությունները։

Երկու տարվա աշխատանքը կայուն հիմք է դրել նորացված դիվանագիտական գործողությունների համար: Առաջնորդության և ներգրավվածության նոր փուլի հիմնական տարրերն արդեն առկա են. ամուր իրավական հիմք՝ խարսխված Արդարադատության միջազգային դատարանի միջոցների և միջազգային իրավունքի վրա՝ հաստատելով վերադարձի իրավունքը և պաշտպանությունը ահաբեկումից. քաղաքական հիմք՝ արտացոլված բազմաթիվ խորհրդարանների և միջազգային կառույցների կողմից այդ իրավունքի ճանաչմամբ. ինստիտուցիոնալ հիմք՝ մարմնավորված Շվեյցարիայի Խաղաղության ֆորումի մանդատում, որն առաջարկում է կառուցվածքային բանակցությունների պատրաստի շրջանակ. և բարոյական ու պատմական հիմք՝ արմատավորված 2023-ի չշտկված բռնի տեղահանման մեջ, որի անարդարությունը շարունակում է արձագանք գտնել աշխարհում:

Բացակայող տարրը. Քաղաքական կամքը Երևանում

Հայաստանի գործող կառավարության՝ հարցը բարձրացնելուց հրաժարվելըժամանակավորապես խոչընդոտել է առաջընթացին: Բայց քաղաքական կամքըմշտական չէ: Հենց Հայաստանը ունենա նոր ղեկավարություն՝ ունակ ձևակերպելու իրազգային շահերը կապակցվածությամբ և համոզվածությամբ, հիմքը պատրաստ կլինի. բանակցությունները կարող են վերսկսվել, այս անգամ՝ փոխադարձ պահանջներով. շվեյցարական նախաձեռնությունը կարող է ակտիվացվել և ընդլայնվել. արդենընդունված իրավական և քաղաքական գործիքները կարող են լծակ դառնալ, և միջազգային գործընկերները կարող են համախմբվել հայկական նորացված, սկզբունքային դիրքորոշման շուրջ: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի տեղահանվածբնակչության վերադարձը «անիրատեսականից» կվերածվի գործնականի։

Եզրակացություն

Ստեղծումից երկու տարի անց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներիպաշտպանության հանձնախումբը շոշափելի առաջընթաց է գրանցել իրավական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում։ Չնայած ճնշող հանգամանքներին, բռնիտեղահանմանը, Լեռնային Ղարաբաղում ինստիտուցիոնալ փլուզմանը և Հայաստանի գործողղեկավարության անտարբերությանը, Հանձնախմբին հաջողվել է պահպանել տեղահանվածժողովրդի քաղաքական ինքնությունը, իրավական պահանջները և հավաքականիրավունքները:

Հիմքերը դրված են. միջազգային իրավունքը հստակ է, խորհրդարանական բանաձևերըկուտակվում են, շվեյցարական բանակցային հարթակը պատրաստ է, ԱՄՆ-ի քաղաքականներգրավվածությունն աճում է, և հարցը մնում է կենսունակ գլոբալ համակարգում։ Երևանիցկամ Բաքվից հնչող ոչ մի հայտարարություն չի կարող մարել իրավական, պատմական և բարոյական ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղը հայկական է, և նրա ժողովուրդն ունիանվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունք։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված