Պենտագոնը բացահայտել է՝ որքան է ԱՄՆ-ին արժեցել Իրանի դեմ ռազմական գործողությունը
ԱՄՆ
Իրանի դեմ ԱՄՆ-ի «Էպիկական ցասում» ռազմական գործողությունն առաջին չորս ամիսների ընթացքում ամերիկացի հարկատուների վրա արժեցել է 33,4 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցին։
Ընդհանուր գումարից 22,3 միլիարդ դոլարը բաժին է ընկել օգտագործված զինամթերքին, 7,4 միլիարդը՝ գործողության հետ կապված այլ ծախսերին, իսկ 3,7 միլիարդը՝ կորցրած ռազմական տեխնիկային։ Փետրվարի 28-ից հունիսի 30-ը ամերիկյան ուժերն իրականացրել են շուրջ 36 հազար մարտական թռիչք և հարվածներ հասցրել Իրանում մոտ 13,5 հազար թիրախի։
Զեկույցի համաձայն՝ զինամթերքի մեծածավալ օգտագործումը հանգեցրել է ԱՄՆ ռազմավարական պաշարների նվազմանը և ի հայտ բերել դրանց համալրման հետ կապված խնդիրներ։ Նույն ժամանակահատվածում գործողության ընթացքում զոհվել է 7 ամերիկացի զինծառայող, ևս 7-ը մահացել են ոչ մարտական միջադեպերի հետևանքով, իսկ 417 զինծառայող վիրավորվել է։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)