Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
Իրավունք
Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը։
Ռուսաստան խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից մեկի ղեկավարը, որը հիմնադրել է նաև «Սպայկա-Ռուս» ընկերությունը՝ ՌԴ պտուղ-բանջարեղենի ներմուծմամբ զբաղվող կառույցը, 2019 թվականից մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ արժութային գործարքներ իրականացնելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, գրում է «Կոմերսանտը»։
Քննության վարկածի համաձայն՝ գործարարները Ռուսաստան պտուղ-բանջարեղենի մատակարարման պայմանագրերի միջոցով երկրից դուրս են բերել շուրջ 44 միլիարդ ռուբլի։ 2015–2018 թվականներին, երբ, ըստ մեղադրանքի, իրականացվել են այդ մատակարարումները, Ռուսաստան ներմուծվել է պայմանագրերի ընդհանուր արժեքի ընդամենը 2%-ին համարժեք բանջարեղեն և մրգեր։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)