Ադրբեջանում տեսանյութի պատճառով 4 տարվա ազատազրկում է սպառնում զբոսաշրջիկներին
Այլ
Ադրբեջանում պետական մեղադրողը պահանջել է չորս տարվա ազատազրկման դատապարտել Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ Ալզաման Մահդի Ալիին, Ալղաբր Մոհամմադ Հուսեյնին և Ալղաբր Մահդի Մոհամմադին, որոնք Բաքվի «շեհիդների ծառուղում» նկարահանել և սոցիալական ցանցերում հրապարակել են «վիրավորական բնույթի» տեսանյութեր։
Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսին։ Երեք օտարերկրյա քաղաքացիներ, որոնք Ադրբեջան էին ժամանել որպես զբոսաշրջիկներ, վիրավորական բնույթի տեսանյութեր են նկարահանել «շեհիդների ծառուղում» և տեղադրել դրանք սոցիալական ցանցերում։
Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի (գերեզմանի պղծում) համաձայն։ Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները պարզել են հանցագործների ինքնությունը, բերման ենթարկել և ձերբակալել։ Օգոստոսի 18-ին Սաբայիլի շրջանային դատարանը օտարերկրացիներին դատապարտել է երեք ամսվա նախնական կալանքի։


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»