Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Այլ
ԱՄՆ Կալիֆոռնիայում 54-ամյա տղամարդը կյանքի գնով փրկել է Փերիս լճում խեղդվող որդուն, հայտնում է Los Angeles Times-ը։
Տղամարդը, որի անունը չի հրապարակվում, իր յոթամյա որդուն տարել է լիճ՝ նավակով զբոսանքի։ Անտեսելով անվտանգության կանոնները՝ նա փրկարարական բաճկոններ չի հագցրել ո՛չ իրեն, ո՛չ էլ որդուն։
Լճի կենտրոնում նավակը հանկարծակի շրջվել է, և տղան սկսել է խեղդվել։ Հայրը անմիջապես բռնել է երեխային և փորձել այնպես պահել նրան, որ չխեղդվի։ Անցորդները փրկարարներ են կանչել։ Երբ նրանք ժամանել են, գտել են երեխային՝ կառչած անգիտակից հորից։
Նրանց երկուսին էլ ափ են դուրս բերել։ Շտապօգնության աշխատակիցները 45 րոպե փորձել են վերակենդանացնել տղամարդուն, սակայն ապարդյուն։ Նրան որդու հետ տեղափոխել են հիվանդանոց, սակայն հորը փրկել չի հաջողվել։ Տղայի վիճակը կայունանում է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ