5 հայ բռնցքամարտիկ դուրս եկան Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալներ
Սպորտ
Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) և Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) հաղթանակներով դուրս եկան կիսաեզրափակիչ՝ ապահովելով Հայաստանին ևս երկու բրոնզե մեդալ:
86 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտեց էկվադորցի Մարիո Խավիեր Սուարեսի հետ և հաղթեց 4:1 հաշվով:
Հովհաննիսյանն ապահովեց իր առաջին մեդալը մեծահասակների աշխարհի առաջնություններում:
2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց ղազախ Նուրլան Սապարբային:
51 կգ քաշային կարիգում Ռուդոլֆ Գարբոյանը նույնպես դուրս եավ 2025 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ;
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են ապահովել նաև Եվրոպայի փոչեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը և Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ