Ավտովթար Սյունիքի մարզում. «Mitsubishi»-ն բախվել է ճամփեզրի արգելապատնեշին
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 11-ին, ժամը 08։10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն Աղվանիի հենակետի շրջայց իրականացնող փրկարարներից տեղեկություն է ստացվել, որ Տանձավեր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։
Պարզվել է, որ Տանձավեր գյուղի սկզբնամասում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին․ կա երկու տուժած։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)