ԵՄ-ն ռուսական ակտիվների հարցում կարող է Բելգիայի հետ վարվել այնպես, ինչպես Հունգարիայի հետ
Աշխարհ
Եվրամիությունը քննարկում է Բելգիայի վրա Ռուսաստանի սառեցված ակտիվների հարցում ազդելու տարբեր միջոցներ և կարող է հետևել այն օրինակին, թե ինչպես դա արեց Հունգարիայի դեպքում, հաղորդում է Politico-ն։
Ինչպես նշում է հրատարակությունը, Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը վետո է դնում Ուկրաինային աջակցելու համար սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելու ԵՄ փորձերի վրա: Հոդվածում նշվում է, որ նրա «համառ դիմադրության» պատճառով՝ ԵՄ դիվանագետները մշակում են տարբեր միջոցներ նրա աջակցությունն ապահովելու համար։
Նրանք ուշադիր կուսումնասիրեն Բելգիայի խնդրանքները, կբացահայտեն ամենահրատապ խնդիրները և կփորձեն լուծել դրանք: Հոդվածում նշվում է, որ «դեռ կա մանևրելու տեղ», և ծրագիրն է հնարավորինս մոտենալ Բելգիայի դիրքորոշմանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ