ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինային խոստացել է «ամենաառաջադեմ» բուֆերային գոտին․ FT
ԱՄՆ
Նոյեմբերին Կիև կատարած այցի ժամանակ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը ուկրաինական կողմին հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ և ստեղծել «ամենաբարձր տեխնոլոգիական ապառազմականացված գոտի», եթե ուկրաինական զորքերը դուրս գան Դոնբասից: Այս մասին հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով հանդիպմանը ներկա եվրոպացի դեսպաններին։
ԱՄՆ բանակի նախարարը այցելել է Ուկրաինա՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը։
«Դրիսկոլը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է Ուկրաինային ապահովել երաշխավորված անվտանգությամբ՝ համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաև աշխարհի ամենաբարձր տեխնոլոգիական ապառազմականացված գոտիով», - նշվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրները հրատարակությանը հայտնել են, որ ԱՄՆ բանակի նախարարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում կապահովի «աշխարհի ամենաուժեղ գիծը»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ