Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերականգնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ
ԱՄՆ
Ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում Միացյալ Նահանգները եվրոպական երկրներին ներկայացրել է Ռուսաստանի համաշխարհային տնտեսություն վերադառնալու և Ռուսաստանից Արևմտյան Եվրոպա էներգամատակարարման վերականգնման առաջարկներ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հրապարակման համաձայն, վերջին շաբաթներին Թրամփի վարչակազմը «եվրոպացի գործընկերներին ներկայացրել է մի շարք փաստաթղթեր», որոնք ուրվագծում են պատերազմից հետո «Ուկրաինայի վերակառուցման և Ռուսաստանի համաշխարհային տնտեսություն վերադառնալու» տեսլականը:
Փաստաթղթերից մեկում առաջարկվում է, որ ամերիկյան ընկերությունները «ներդրումներ կատարեն ռազմավարական ոլորտներում՝ սկսած հազվագյուտ մետաղների արդյունահանումից մինչև Արկտիկայում նավթի հորատում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ