Ոչ ոք չի ուզում մենամարտել Ծառուկյանի հետ, և ես գիտեմ՝ ինչու. Հուկեր
Սպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 6-րդ համար Դեն Հուկերը անդրադարձել է նույն քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի վերաբերյալ UFC-ի նախագահ Դանա Ուայթի արած հայտարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
— Դանան վերջերս ասաց, որ Ծառուկյանը պետք է քրտնաջան աշխատի՝ տիտղոսի համար կրկին պայքարելու հնարավորություն ունենալու համար։ Եվ նշեց, որ իր համար միևնույն է, թե ինչպիսին է նրա վարկանիշը։ Ի՞նչ եք կարծում այդ մասին։
Ծառուկյանն ու Հուկերը մենամարտեցին նոյեմբերի 22-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում։ Արմանը հաղթեց երկրորդ ռաունդում խեղդող հնարքի միջոցով։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2026 թվականի սկզբին ժամանակավոր տիտղոսի համար մենամարտ կանցկացնեն Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը, թեև մինչև 70 կգ քաշային կարգի գլխավոր հավակնորդը Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն է։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru