ԵՄ-ն աչքերը փակել է, և սրանք ինչ անեն, համակերպվելու է. Սերժ Սարգսյան
Քաղաքական
Մեզ համար գաղտնիք չէ, որ ԵՄ-ն աչքերը փակել է, և սրանք ինչ անեն, համակերպվելու է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր՝ Եվրամիությունը պատրաստվում է աջակցել Հայաստանին երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցում։
ԵՄ բարձր հանձնակատարը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո հատկացնել՝ օգնելու Հայաստանին արդյունավետ պայքար մղել նմանատիպ հիբրիդային հարձակումների դեմ, որոնք կարող են լինել ընտրություններին ընդառաջ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru