ԱՄՆ-ը հաստատել է՝ իր «ամերիկյան Շահեդը» դեռ չունի պատրաստ բեկորային մարտագլխիկ
ԱՄՆ
Ամերիկյան LUCAS հարվածային անօդաչուները, որոնք ստեղծվել են իրանական Shahed-136-ի կառուցվածքի հիման վրա, դեռևս փորձարկվում են առանց մարտագլխիկի։ TWZ–ի տվյալներով՝ ԱՄՆ ծովային հետևակը հաստատել է, որ այս դրոնների համար նախատեսված մարտական մասը դեռ չի մշակվել, և ներկայում սարքերը թեստավորվում են իներտ (ոչ պայթուցիչ) բեռով։ Փորձարկումները ֆինանսավորվում են ԱՄՆ ծովային հետևակի կողմից և իրականացվում են Արիզոնայի Յումա զինավարժարանում։
Ծովային հետևակի փորձարկումների պատասխանատու գնդապետ Նիկոլաս Լոուն հայտարարել է, որ LUCAS-ի համար նախատեսվող մարտագլխիկը դեռ նախագծման փուլում է, սակայն այն նույնպես լինելու է ցածրարժեք և զանգվածային արտադրության համար հարմար։ LUCAS ծրագիրը ԱՄՆ–ի փորձերից է՝ արագ և մատչելի հարվածային անօդաչու համակարգեր ստեղծելու ուղղությամբ՝ հիմնվելով «Շահեդի» գաղափարի վրա։
Ավելի վաղ՝ դեկտեմբերին, հաղորդվել էր, որ SpektreWorks ընկերության մասնագետները ստեղծել են LUCAS-ը՝ կրկնօրինակելով Shahed-136-ի հիմնական կառուցվածքը։ Նույն ամսին Bloomberg-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը ձևավորել է Task Force Scorpion Strike հատուկ խումբը, որն արդեն համալրված է LUCAS անօդաչուների էսկադրիլիայով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ