Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնության 5-րդ բրոնզե մեդալը նվաճեց
Սպորտ
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 5-րդ բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում:
Դուբայում անցկացվող աշխարհի առաջնությունում Բաչկովը 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում մենամարտեց Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Կուլի հետ և պարտվեց 2:5 հաշվով:
Ռինգից հեռանալիս Բաչկովը հուզվեց ու անմիջապես հանեց բրոնզե մեդալը պարանոցից: Հովհաննես Բաչկովը մարզական կարիերայում աշխարհի առաջնության արդեն 5-րդ կիսաեզրափակչում է պարտվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ